Շվեյցարիայում հայտնաբերել են ավելի քան 400 մլն դոլար` կապված Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի հետ:
Ինչպես հայտնել է Շվեյցարիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Լարս Կնուխելը հայտնաբերվել են նաեւ հաշիվներ, որոնք պատկանում են Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին եւ Թունիսի տապալված նախագահ բեն Ալիին:
Քադաֆիի բաժինը կազմում է 360 մլն ֆրանկ, Մուբարաքի բաժինը հասնում է 410 մլն ֆրանկի, մնացած 60 միլիոնը բեն Ալիի գումարներն են:
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հրաժարվել է նշել այն բանկերը, որտեղ գտնվում են հյուսիսաֆրիկյան բռնապետերի գումարները:
Եգիպտոսի եւ Թունիսի նոր իշխանությունները դիմել են Շվեյցարիային` գումարները վերադարձնելու պահանջով:




























