Պենտագոնը հաստատել է, որ հիպերձայնային զենք է մշակում: Հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է «սուպեր-պուպեր հրթիռ» ստեղծելու մասին, որը 17 անգամ ավելի արագ է, քան առկա հրթիռները:
«Պաշտպանության նախարարությունն աշխատում է մեր հակառակորդներին հակազդելու համար հիպերձայնային հրթիռ ստեղծելու ուղղությամբ»,-Twitter-ում գրել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոնաթան Հոֆմանը:




























