ԵԽԽՎ-ն մեկնաբանել է ՀՀ Ազգային ժողովի կողմից երեխաների պաշտպանության մասին Լանզարոտի կոնվենցիայի վավերացումը:

«Շատ ուրախ ենք, որ Ազգային ժողովը վավերացրեց կոնվենցիան: Սա որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետություն Հայաստանի համախոհության եւս մեկ օրինակ է»,-ասել է Հայաստանում ԵԽԽՎ դիտորդ Կիմմո Կիլյունենը:

ԱԺ-ն վավերացրել էր Կոնվենցիան մայիսի 11-ին: Կոնվենցիայի օգտին քվեարկել էր 79 պատգամավոր, դեմ՝ 13-ը:

Կոնվենցիայի նպատակներն են՝ երեխաների սեռական շահագործման կանխարգելումը, սեռական շահագործման զոհ դարձած երեխաների իրավունքների պաշտպանությունը:

Տվյալ Կոնվենցիան վավերացրած երկրների կողմից սեռական շահագործման զոհ դարձած երեխաների իրավունքների պաշտպանության հարցով միջոցների կատարումն ապահովվում է առանց սեռի, ռասայի, մաշկի գույնի, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ համոզումների, ազգային կամ սոցիալական ծագման, ազգային պատկանելիության, սեռական կողմնորոշվածության, առողջական վիճակի, հաշմանդամության կամ այլ պարտավորությունների նշանների: