Հայաստանում այլեւս չկան սահմանափակումներ ներկրումների ոլորտում. 3 տարի առաջ ֆանտաստիկայի ոլորտից էր թվում, որ ով ինչ ուզենա կարող է ներկրել: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, իր մեծ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ասում ենք՝ ով ինչ ուզենա, կարող է ներկրել, մեկ էլ մեկը գալիս ասում է՝ ուզում էի բան ներկրել, ինձ չթողեցին, դեռ մի բան էլ քրեական գործ հարուցեցին: Պարզվում է՝ մաքսանենգ ճանապարհով է ուզեցել ներկրել»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով. «Չի կարող ապօրինի ներկրումը խրախուսվել»: