Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի եւ դեղերի փորձագիտական կենտրոնի փոխտնօրեն Վիլեն Գաբրիելյանի՝ Նավակ Ճոճողը միջեւ վեճի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին այսիր՝ մայիսի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետը՝ պատասխանելով լրագրողներից մեկի ուղարկած այն հարցին, թե արդյոք չկա կոնֆլիկտ համավարակի վերահսկման ու դեղերի փորձագիտության միջեւ։
«Հարցի տակ դրված է այն կանխավարկածը, որ եթե մամուլը գրել է, դա 100 տոկոսանոց ճշմարտություն է եւ այդ ճշմարտության վրա կառուցվում է երկրորդը, երրորդը, չորրորդը։ Բա որ հիմա պարզվում է՝ շղթայի առաջին օղակը սուտ է ուղղակի, հորինված, հնարված սուտ է, որ տեղի չի ունեցել, բա հետո ի՞նչ է տեղի ունենում, հետո հարցը հանվում է, քանի որ հարցի հիմքում դրված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասաց նա։











