Մի շարք դեպքերում կադրերի հեռանալը մեզ չի անհանգստացնում: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, իր մեծ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ վերջին շրջնում պետական համակարգից կարդրե են հեռանում՝ Հաբոկ Ճաղարյան, Սմբատ Գոգյան, Էրիկ Գրիգորյան, արդյոք իշխանություններին դա չի մտահոգում:

«Իսկ ո՞վ է ասում, որ եթե մարդիկ հեռանում են, այդ ես չեմ ուզում, որ իրենք հեռանան: Իրականում ես այդպիսի սովորություն ունեմ եւ դա երբեմն օգտագործվում է իմ դեմ, որ որպես կանոն ուզում եմ այնպես անել, որ մարդկանց աշխատանքից ազատումը լինի հնարավորինս արժանապատիվ այդ մարդու համար: Առնվազն մի քանի դեպքում փորձ է արվել մեր դեմ օգտագործել, որ մենք դեմարշ ենք արել:

Ինձ դա չի անհանգստացնում, բայց կան դեպքեր, երբ անհանգստանալու կարիք կա: Նման դեպքերում մենք մեր գործընկերներին ըստ անհրաժեշտության կհրավիրենք, կփորձենք լսել նրանց տեսակետը: Դեպքերի շատ մեծ մասում ինձ չի անհանգստացնում հեռանալը, ընդհակառակը, ես շատ ուրախ եմ լինում նման զարգացման համար»: