Ավստրիան կբացի Չեխիայի, Սլովակիայի եւ Հունգարիայի հետ սահմանները հունիսի 15-ին: Այս մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարարությունը, հաղորդում է Reuters-ը:
«Մեր նպատակն է որքան հնարավոր է մեծ ազատություններ ունենալ եւ քիչ սահմանափակումներ»,-ասվում է նախարարության հայտարարության մեջ:
ԵՄ-ն ավելի վաղ կոչ է արել բացել ներքին սահմաններն ու վերսկսել ուղեւորությունները:




























