ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը վճարումները վերսկսելու մասին վերջնական որոշում դեռեւս չի կայացրել։

Նա նշել է, որ վարչակազմը բազմաթիվ առաջարկներ է քննարկում Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերաբերյալ, ներառյալ այն տարբերակը, ըստ որի Վաշինգտոնը կվճարի իր նախկին մակարդակի մոտ 10%-ը:

Twitter-ում իր հաղորդագրության մեջ Թրամփն ընդգծել է, որ վերջնական որոշում չի կայացվել, եւ որ ԱՀԿ-ի ֆինանսավորումը մնում է սառեցված:

Թրամփը ապրիլի 14-ին դադարեցրել էր ԱՀԿ-ում ԱՄՆ-ի ներդրումը՝ կազմակերպությանը մեղադրելով կորոնավիրուսի բռնկման մասին Չինաստանի «ապատեղեկատվությանը» նպաստելու մեջ, եւ հայտարարելով, որ իր վարչակազմը կսկսի ստուգել կազմակերպությունը: ԱՀԿ պաշտոնյաները հերքում են այդ մեղադրանքները, իսկ Չինաստանը պնդում է, որ ամեն ինչ թափանցիկ եւ բաց է եղել: