Կիրակի Թել Ավիվից հյուսիսային ուղղությամբ տեղակայված Գերցլիա քաղաքի իր նստավայրում հայտնաբերվել է Իսրայելում Չինաստանի դեսպան Դու Վեյի դին։ Այդ մասին հաղորդել է The Jerusalem Post թերթը՝ վկայակոչելով Իսրայելի ԱԳՆ ներկայացուցչին։
Դիվանագետը 57 տարեկան էր։ Ներկայում ոստիկանությունը պարզում է նրա մահվան պատճառները, նշում է պարբերականը։





























