ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատից եւ Սենատից երկու դեմոկրատ նախաձեռնել է նոր հետաքննություն նախագահ Դոնալդ Թրամփի դեմ։ Այն վերաբերում է մի շարք պաշտոնյաներին, այդ թվում՝ Պետդեպի ինսպեկտոր Սթիվ Լինիքին աշխատանքից հեռացնելու փաստին, հաղորդում է Reuters-ը։
Կոնգրեսականների հայտարարության մեջ ասվում է, որ նրանք հանդես են գալիս «ընդդեմ քաղաքապես մոտիվացված ազատմանը»։ Երկու դեմոկրատների կարծիքով՝ պետքարտուղար Մայք Պոմպեոն անձամբ է խորհուրդ տվել Թրամփին աշխատանքից հեռացնել Լինիքին, քանի որ վերջինս «սկսել էր հենց Պոմպեոյի կատարած իրավախախտումների շուրջ հետաքննություն»։ Հայտնի է նաեւ, որ Լինիքը ցուցումներ է տվել Թրամփի իմփիչմենթի գործով։
Բացի այդ, կոնգրեսականները կարծում են, որ նախագահն աշխատանքից ազատելու ճանապարհով փորձում է հեռացնել բոլոր պաշտոնյաներին, որոնք կարող են իրականացնել հսկողություն նրա վարչակազմի նկատմամբ։





























