Իրանական Ղազվին նահանգում մայիսի 2-ի երեկոյան պայթյուն է տեղի ունեցել քիմիական արտադրությամբ զբաղվող գործարաններից մեկում:

Երկու մարդ զոհվել է, եւս 22-ը` վիրավորվել, այս մասին հաղորդել է իրանական «Ֆառս» գործակալությունը:

Գործարանը պատկանել է «Bonyan» ընկերությանը: