Ադրբեջանը չհայտարարված լայնածավալ զորավարժություններում օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգեր է գործարկել:

Ըստ լայնածավալ զորավարժությունների պլանի՝ հրթիռահրետանային ստորաբաժանումները, լքելով իրենց մշտական ​​տեղակայման վայրերը, նշանակված երթուղով շարժվում են դեպի նշանակման շրջանները, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Հիշեցնենք, որ հարձակողական զորավարժությունները չէին հայտարարվել Ադրբեջանի ղեկավարության կողմից, ինչը միջազգային պարտավորությունների խախտում է հանդիսանում: