ՄԱԿ գլխավոր քարտուղարը կորոնավիրուսի համավարակն անվանել է «մեր ժամանակների մեծագույն խնդիրը»՝ նշելով, թե մինչեւ հիմա պարզ չէ՝ մեզ մոտ երբ կհայտնվեն բուժման արդյունավետ մեթոդներ կամ այս հիվանդության դեմ պատվաստանյութը, փոխանցում է AP-ն:
Համաշխարհային կազմակերպության ղեկավարությանը հղած վիրտուալ ուղերձում Անտոնիո Գուտերեշը կրկնել է գլոբալ համերաշխության ԱՀԿ բազմաթիվ կոչերը՝ ասելով, որ «մենք բոլորս բարձր գին ենք վճարում» համավարակին երբեմն հակասական ազգային պատասխանների պատճառով:
«Շատ երկրներ անտեսել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության հանձնարարականները,- ասել է նա: - Արդյունքում վիրուսը տարածվել է ամբողջ աշխարհում եւ ներկայումս տարածվում է հարավ, որտեղ դրա ազդեցությունը կարող է լինել ավելի կործանարար, եւ մենք ենթակա ենք նոր բռնկումներ ստանալու վտանգին»:
«Եթե չվերահսկենք վիրուսի տարածումը, տնտեսությունը երբեք չի վերականգնվի»,- շեշտել է նա: Նա G20-ի երկրներին կոչ է արել շտապ քննարկել համաշխարհային ՀՆԱ-ի 2 տոկոսի չափով խթանման միջոցառումների ծավալուն փաթեթը:





























