Իրաքը վերջին շաբաթներին կորոնավիրուսի դեպքերի թվի աճի ֆոնին մայրաքաղաքի որոշ շրջաններում ամբողջական կարանտին կմտցնի, փոխանցում է AP-ն:
Բաղդադի այն շրջանները, որոնք, ինչպես կարծում են, դեր են խաղում վիրուսի տարածման գործում, չորեքշաբթիից 2 շաբաթ կբախվեն ամբողջական կարանտինին, հայտարարել է երկրի առողջապահության նախարար Հասան ալ Թամիմին: Այդ շրջանները գտնվում են Բաղդադի ծայրամասերում եւ հիմնականում աղքատ են ու գերբնակեցված:
Ալ Թամիմիի հայտարարության մեջ նշված է, որ միջոցառումները ձեռնարկվել են՝ հաշվի առնելով վերջին շաբաթներին հիվանդության դեպքերի աճող թիվը, եւ վիրուսի տարածումը զսպելու համար:
Երկրի առողջապահության նախարարության վիճակագրության համաձայն՝ Իրաքում կորոնավիրուսի հաստատված 3404 դեպքից մահացել է 123 մարդուց պակաս: Մեկ օրում հաստատված դեպքերի թիվն աճել է այն ժամանակից, երբ չեղարկվեց պարետային ժամը: Օրինակ՝ կիրակի գրանցվել է 144 դեպք: Մինչեւ պարետաին ժամի սսկսվելը, ամեն օր հաղորդվում էր նոր վարակումների միայն 22-30 դեպքի մասին:




























