Facebook-ի հայկական տիրույթում օգտատերերը ակտիվորեն հրապարակում են Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումների առջեւ հսկայական հերթերի լուսանկարներ։

Մեծ հերթերում, ինչպես երեւում է լուսանկարներում, բացարձակ չի պահպանվում սոցիալական հեռավորությունը։

«Արդյունքները պարզ կլինեն երկու շաբաթվա ընթացքում»,- կատակում են լուսանկարները մեկնաբանողները։

Նշենք, որ այսօրվանից հաշվառման-քննական ստորաբաժանումներն աշխատում են նաեւ առանց նախնական առցանց հերթագրման։