Ոստիկանության Դիլիջանի  բաժնի ծառայողներն ապրիլի 30-ին Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցից բերման են ենթարկել 16-ամյա Տիգրան Ի.-ին, 18-ամյա Սուրեն Թ.-ին եւ 17-ամյա Վազգեն Ս.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նրանք ապրիլին, դռան փականը կոտրելով, շենքերից մեկի նկուղից գողացել են լատունե 20 ծորակ, 8 մ պղնձյա եւ 10 մ ալյումինե մետաղալար, 1 մ պղնձյա խողովակ եւ դյուրալյումինե 2 թաս:

Պարզվել է նաեւ, որ Տիգրան Ի.-ն, Սուրեն Թ.-ն եւ Վազգեն Ս.-ն նույն ժամանակահատվածում, դռան փականը կոտրելով, մի բնակարանից գողացել են ջրատաքացուցիչ:

Կատարվում է նախաքննություն: