Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 3-ին ընդունել է Իրանի պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարարի տեղակալ Ռեզա Մոզաֆարի Նիային:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-իրանական համագործակցությանն առնչվող հարցեր: