Գլխավոր դատախազ Ուիլյամ Պ․ Բարը եւ ՀԴԲ տնօրեն Քրիստոֆեր Ա․ Ռեյը կտրուկ քննադատել են Apple-ին այն բանի համար, որ ընկերությունը հրաժարվել է օգնել իրենց արգելափակել սաուդցի այն կուրսանտի սմարթֆոնը, որն անցյալ տարի կրակ էր բացել Փենսաքոլում ամերիկյան բազայի վրա։

«Applel-ի որոշումը վտանգավոր հետեւանքներ ունի հասարակական եւ ազգային անվտանգության համար»,- ասել է բարը՝ նշելով, որ գաղտնազերծման համար ծրագրային ապահովումը փոխելու ընկերության մերժումը հանգեցրել է նրան, որ ՀԴԲ գործակալները չորս ամիս են անցկացրել՝ փորձելով կոտրել հրաձիգի հեռախոսը։

«Մենք փաստացի որեւէ օգնություն չստացանք Apple-ից»,- ասել է Ռեյը՝ հավելելով, որ դա «լրջորեն բարդացրել է հետաքննությունը»։

Բարն Apple-ին մեղադրել է «Ռուսաստանի եւ Չինաստանի կողմից «գրաքննությանը եւ ճնշումներին նպաստելու» եւ ահաբեկիչների, մանկապիղծների ու այլ հանցագործների հետապնդման համար ԱՄՆ իրավապահ մարմինների ջանքերին խոչընդոտելու մեջ։

Անցյալ տարվա դեկտեմբերին Սաուդյան Արաբիայից կուրսանտ-ստաժորը կրակ էր բացել Փենսաքոլի ռազմակայանում՝ սպանելով 4 մարդու եւ վիրավորելով 11-ին: