ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից պահանջել է 30 օրում իր աշխատանքում փոփոխություններ կատարել եւ ապացուցել Չինաստանից իր անկախ լինելը: Եթե կազմակերպությունը պահանջները չկատարի, Վաշինգտոնը վերջնականապես կդադարեցնի ԱՀԿ ֆինանսավորումը: Այս մասին նշված է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսին հղած Թրամփի նամակում, որի պատճենը նա հրապարակել է իր Twitter-յան էջում, փոխանցում է ՌԲԿ-ն:

Բացի ֆինանսավորման դադարեցումից, ԱՄՆ-ն նաեւ հետ կկանչի կազմակերպությանն իր անդամությունը, նշված է նամակում: «Ես չեմ կարող թույլ տալ, որ ամերիկացի հարկատուների դոլարներով շարունակեն ֆինանսավորել կազմակերպությանը, որն իր ներկայիս վիճակով այդքան ակնհայտորեն չի ներկայացնում Ամերիկայի շահերը»,- նշել է Թրամփը:

Փաստաթղթում նշված է, որ ԱՀԿ-ն կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակում ձեռնարկել է սխալ քայլեր, այդ թվում՝ Չինաստանից իր կախվածության պատճառով, ինչը հանգեցրել է վարակի լայնածավալ տարածմանը:

Նախագահը նամակում, մասնավորապես, նշել է, որ ԱՀԿ-ն հետեւողականորեն անտեսել է 2019 թվականի դեկտեմբերին կամ գուցե ավելի վաղ Ուհանում վիրուսի մասին արժանահավատ տեղեկությունները եւ չի ուսումնասիրել այն տեղեկությունները, որոնք հակասում էին Չինաստանի պաշտոնական դիրքորոշմանը:

Դանից բացի, Թրամփը հայտարարել է, որ ԱՀԿ-ն իր հայտարարություններում բազմիցս թույլ է տվել կոպիտ սխալներ կամ նույնիսկ պնդել է սուտը: Մասնավորապես՝ ԱՀԿ-ն հունվարի 14-ին հաստատել է Չինաստանի տեղեկությունն այն մասին, որ վիրուսը չի կարող փոխանցվել մարդուց մարդուն, մինչդեռ Ուհանից տեղեկությունները այն հերքել են: Թրամփը նաեւ նշել է, որ հունվարի 21-ին Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը, ենթադրաբար, ԱՀԿ-ի վրա ճնշում է գործադրել, որպեսզի չհայտարարի տեղի ունեցող արտակարգ իրավիճակ մասին: Մի քանի շաբաթ հետո հակառակի վերաբերյալ բազմաթիվ ապացույցները ԱՀԿ-ին, այնուամենայնիվ, ստիպեցին կատարել համապատասխան հայտարարություն, շեշտել է ԱՄՆ նախագահը:

Ընդ որում՝ կազմակերպությունը քանիցս նշել է Չինաստանի գործողությունների «թափանցիկությունը», «չնայած նրանք արել են ինչ ասես, բայց թափանցիկ չեն եղել», նշել է Թրամփը: Նա նաեւ ԱՀԿ-ին դատապարտել է այն բանի համար, որ Չինաստանին հրապարկայնորեն կոչ չի արել քննել հավարակի առաջացման հանգամանքները: