Մայիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստին առաջին ընթերցմամբ հաստատեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը:
Օրենսդրական նախաձեռնության օգտին քվեարկել է 92 պատգամավոր, 1-ը ձեռնպահ է մնացել: «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանականները կրկին բոյկոտել են Ազգային ժողովի նիստը:




























