Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստացիոնար բուժում է ստանում հիվանդանոցում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նախկին նախագահի փաստաբան Արամ Վարդեւանյանը:

Նա նշեց, որ Քոչարյանին վիրահատել են:

«Հերթական վիրահատության անհրաժեշտությունը չէր լինի, եթե նա չգտնվեր ՔԿՀ-ում: Առողջական խնդիրներն առաջացել են պետության կողմից իր պարտավորությունների չկատարման հետեւանքով: Կալանքի տակ գտնվող անձը չպետք է ձերբակալության պատճառով առողջական խնդիրներ ունենա»,-նշեց նա:  

Հարցին, թե արդյոք նախկին նախագահը ներկա կլինի հաջորդ նիստին, Արամ Վարդեւանյանը դժվարացավ պատասխանել: