Ռուսաստանի Պենզա քաղաքում կկառուցվի հայկական եկեղեցի, որի համար տարածք է առանձնացված Սուրբ Առաքելոց Պետրոս Պողոս եկեղեցու հարեւանությամբ: Ինչպես հաղորդել է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը, նոր եկեղեցու կառուցման նախագիծը այս պահին համաձայնեցվում է Մոսկվայի հետ:
Եկեղեցին կառուցվելու է Պենզայի շրջանում ապրող մոտ 7000 հայերի նվիրատվությունների շնորհիվ:





























