Windows 10 համակարգային ափդեյթը դարձել է համակարգիչներում ձայնի անջատման եւ տվյալների ժամանակավոր կորստի պատճառ: Այս մասին հայտնում է Windows Latest պարբերականը՝ վկայակոչելով ՕՀ օգտատերերին, փոխանցում է Lenta-ն:

Մայիսի 10-ին թողարկված KB4556799 թարմացումը ստացողները խնդրից դժգոհել են Microsoft եւ Reddit ֆորումում: Օգտատերերի մեծ մասը հայտնել է, որ թարմացումից հետո իրենց համակարգիչներում դադարել է ձայնը վերարտադրվել, եւ որոշ դեպերում սխալի պատճառով հեռացվել են դրայվերի ձայնային քարտերը: Որոշ հաղորդագրություններում նշված է, որ ձայնը սկսել է միաժամանակ ստացվել բարձրախոսներից եւ ականջակալներից, երբ այն միացվել է:

Լրագրողների գնահատմամբ՝ օգտատերերի մի ոչ մեծ խումբ բողոքել է նաեւ անձնական տեղեկությունների անհետացումից: «Մինչեւ այս տարբերակը իմ համակարգիչն ավտոմատ էր թարմացվում, եւ բոլոր ֆայլերը հեռացվել են: Ես չգիտեմ, թե ինչպես վերականգնեմ, եւ վախենում եմ խնդիրը խորացնել»,- ասել է օգտատերերից մեկը: Windows Latest-ի կարծիքով՝ ֆայլերը կարող էին կորել օգտատիրոջ ժամանակավոր պրոֆիլի սխալի պատճառով, որն ակտիվացվել էր համակարգը տեղադրելիս:

Կորած ֆայլերը վերադարձնելու համար պարբերականը խորհուրդ է տալիս դեվայսը մի քանի անգամ վերագործարկել՝ «ընդհուպ մինչեւ 6-8-րդ անգամ կրկնելով», եւ սպասել թաքցված փաստաթղթերի հայտնվելուն: Ձայնի խնդրի շտկման համար լրագրողները խորհուրդ են տվել կա՛մ մի կողմ, նետել աուդիոկարգավորումները, կա՛մ հեռացնել KB4556799 թարմացումը:

Ապրիլի վերջին անվտանգության փորձագետները նկատել էին, որ Windows-ի անվտանգության ափդեյթներից մեկը ծավալելիս բրաուզերներում դադարում էր աշխատել «ավազատուփը», որն անհրաժեշտ է անվտանգ միջավայրի ստեղծման համար: Մասնագետների խոսքով՝ այս բաղադրիչի հեռացումը կարող է նպաստել համակարգը կոտրելուն: