Հայաստանում մայիսի 2-3-ին արձանագրվել է  ավազակային հարձակման եւ կողոպուտի 1-ական, խարդախության 8 ու խուլիգանության 4 դեպք, որոնք բացահայտվել են:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ արձանագրված   մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 11-ը: Բացահայտվել է նաև գողության 4 դեպք:

Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 3, գողության` 4 և ավազակային հարձակման 1 դեպք:

Անցած մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհային 8 պատահար, որից 5-ը՝ վրաերթ. 8 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: