ԵՄ-ն աջակցում է ԱՀԿ-ին ֆինանսավորումն ու անդամակցությունը դադարեցնելու Թրամփի սպառնալիքներից հետո: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այժմ պետք է համերաշխություն ցուցաբերել, այլ ոչ թե մատնացույց անել կամ խզել բազմակողմ համագործակցությունը»,-ասել է ԵՀ ներկայացուցիչը:
Ավելի վաղ Թրամփը 30 օր էր տվել ԱՀԿ-ին, որպեսզի վերջինս երաշխավորի բարեփոխումները, որոնք իրենից պահանջում է Վաշինգտոնը: Թրամփը նամակ էր հղել ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Հեբրեյեսուսին:
Ապրիլի 14-ին Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը դադարեցնում է ԱՀԿ-ի ֆինանսավորումը՝ նշելով, որ այդ գումարները չեն փոխանցվի , քանի դեռ կազմակերպությունը տվյալներ չի փոխանցել կորոնավիրուսի տարածման մասին:
Իր հերթին, ԱՀԿ գլխավոր տնօրենը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից ֆինանսական աջակցությունը կարեւոր է հենց ԱՄՆ-ի համար, քանի որ նպաստում է ԱՄՆ-ի անվտանգության ամրապնդմանը:




























