WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանջը RT հեռուստաալիքին  տված հարցազրույցում Facebook-ը կոչել է ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող «լրտեսային մեխանիզմ»։

Ասանջը հայտարարել է, որ աշխարհում ամենահայտնի սոցիալական ցանցը վտանգավոր է։ «Facebook-ը տվյալների բազա է մարդկանց, նրանց անունների, հարաբերությունների, հասցեների, նրանց ծննդյան վայրի մասին, եւ այս ամենը գտնվում է Միացյալ Նահանգներում եւ հասանելի է ամերիկյան հետախուզությանը։ «Facebook-ը, Google-ը, Yahoo-ն ունեն ամերիկյան հետախուզության համար նախատեսված ինտերֆեյսեր»,- հայտարարել է նա։

«Բոլորը պետք է հասկանան, որ երբ Facebook-ում ընկերներ են ընդունում, դրանով ամերիկյան հատուկ ծառայություններին անվճար օգնում են տվյալների բազա ստեղծել»,- հայտարարել է Ասանջը։