Կատարում դիմակ չկրելու համար 3 տարվա ազատազրկում կսպառնա, հաղորդում է Fox News-ը:

Կատարում կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցներն ամենախիստն են: 2,8 մլն բնակչություն ունեցող երկրում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 32 000 մարդ:

Բացի ազատազրկումից՝ կանոնները խախտողներին կսպառնա 200 000 ռիալի կամ մոտ 40 000 դոլարի չափով տուգանք:

Կատարում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 15 դեպք: