Բուլղարիան հարեւան Հունաստանի եւ Սերբիայի հետ պայմանավորվել է ուղեւորությունների որոշ սահմանափակումներ թուլացնելու մասին, հաղորդում է Reuters-ը:

Բուլղարիան փակել է իր սահմանները մարտի կեսերից: Երկիրը սկսել է թուլացնել սահմանափակումները, քանի որ նոր վարակների թիվը նվազել է:

Բուլղարիայում գրանցվել է վարակման 2259, մահվան 112 դեպք:

Բուլղարիայի իշխանությունների խոսքով՝ ճանապարհորդները պետք է սահմանին փաստաթուղթ լրացնել այն մասին, որ նրա մոտ կորոնավիրուսի ախտանիշներ չկան:

Այժմ Բուլղարիան բանակցություններ է վարում Ավստրիայի եւ Գերմանիայի հետ: