ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի «Հրետանային ստորաբաժանումների կառավարում» մասնագիտությամբ ավարտական կուրսի կուրսանտները «Բաղրամյան» զորավարժարանում անցկացրել են գործնական պարապմունքներ:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մարտական հրաձգությամբ անցկացված պարապմունքների ընթացքում ամրապնդվել են կուրսանտների ստացած տեսական գիտելիքները, կատարելագործվել մասնագիտական հմտությունները: