Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենը մականուն է հորինել առաջիկա ընտրություններում իր մրցակից Դոնալդ Թրամփի համար։ Նա Թրամփին անվանել է «Թվիթերների նախագահ» (ակնարկում է Թրամփի թվիթները): «Թրամփն այսօր առավոտյան կրկին բան է գրում այնտեղ: Ես նրան անվանում եմ «Թվիթների նախագահ», հայտնում է NYP-ը:

Նա նշել է դա, խոսելով այն մասին, թե ինչի վրա պետք է կենտրոնանա նախագահը՝ Twitter-ում ժամանակ վատնելու փոխարեն:

Խոսելով երկիրը կրկին բացելու Թրամփի ցանկության մասին՝ Բայդենը հարց է տալիս․ «Ինչպե՞ս պետք է մենք դա անենք, եթե դուք նստած եք փողերի վրա, որոնք պետք է են փոքր բիզնեսին։ Հերիք է այդ մասին թվիթներ գրեք, փող տվեք»։

Թրամփն, իր հերթին, հաճախ է Բայդենին «Քնած Ջո» անվանում։

2016թ․ նախագահական ընտրությունների ժամանակ Թրամփը հայտնի էր իր հորինած քաղաքական մականուններով, որոնց թվում էին «Անազնիվ Հիլարի»-ն, «Ստախոս Թեդ Քրուզ»-ը եւ «Փոքրիկ Մարկո»-ն։

Թրամփը դեռեւս չի մեկնաբանել Բայդենի կողմից հորինված իր նոր մականունը։