Բուժհաստատությունների մասնավորեցումը կարող է իրականացվել այն դեպքում, երբ նախապես որոշված են դրանց հիմնական գործունեության պահանջները: Այս մասին այսօր ԱԺ տնտեսական հանձնաժողովի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

Նա նշեց, որ դրանց նշանակությունը որեւէ կերպ չի կարող նվազել հասարակական օգտի մասով, այդ թվում որակի եւ մրցունակության տեսանկյունից: «Բժշկական կազմակերպությունների գործունեության հիմնական ուղղությունների պահանջներն ու ժամկետները պետք է որոշվեն կառավարության՝ յուրաքանչյուր հաստատության մասնավորեցման մասին համապատասխան որոշմամբ»,-ասաց Բաբայանը:

Նախարարության ներկայացուցիչները պատգամավորներին փաստացի առաջարկեց կառավարությանը հնարավորություն տալ ինքնուրույն լուծել բուժհաստատությունների մասնավորեցման հարցը:

Սակայն «Բարգավաճ Հայաստանի» եւ նույնիսկ «Իմ քայլի» ներկայացուցիչների մոտ բազմաթիվ հարցեր եւ կասկածներ առաջացան: Արդյունքում տվյալ հարցի քննարկումը հետաձգվեց: