Չինաստանում կարել են Քեմբրիջի դքսուհի, արքայզն Ուիլյամի կնոջ Քեթրին Միդլթոնի հարսանյաց զգեստի կրկնօրինակը: Քեթրինի զգեստը արժե 300 դոլար:
Արքայազն Ուիլյամի եւ Քեթրին Միդլթոնի հարսանիքը տեղի է ունեցել ապրիլի 29-ին` Լոնդոնում:
Հարսանյաց արարողության համար Քեթրինը զգեստի ընտրության հարցում նախապատվությունը տվել է Alexander McQueen նորաձեւության կենտրոնի դիզայներ Սառա Բերթոնին: Նրա հանդերձանքը ներառում էր ավանդական եւ ժամանակակից մոտիվներ, իսկ զգեստի ժանեկաձեւ, փղոսկրի գույնի թիկնոցը նախագծվել էր որպես Միացյալ թագավորության խորհրդանիշ` վարդի, տատասկափուշի, նարցիսի եւ երեքնուկի տերեւներով:





























