ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այսօր խիստ քննադատության է ենթարկել կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վերաբերյալ Չինաստանի ներկայացուցիչների դիրքորոշումը եւ հայտարարել, որ հենց չինական իշխանությունների «ոչ կոմպետենտությունն» է հանգեցրել աշխարհում դրա տարածմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Չինաստանում ինչ-որ մի խելագար հանդես է եկել հայտարարությամբ՝ վիրուսի տարածման մեջ բոլորին մեղադրելով, բացի Չինաստանից, որն այս պահին սպանել է հարյուր հազարավոր մարդկանց: Խնդրում եմ, այդ հիմարին բացատրեք, որ ամբողջ աշխարհում այդ զանգվածային սպանության պատճառն է դարձել հատկապես «Չինաստանի ոչ կոմպետենտությունը» եւ ոչ մի այլ բան»,- նշել է ԱՄՆ նախագահը իր Twitter-յան էջում: Նա չի հստակեցրել է, թե կոնկրետ ում հայտարարությունը նկատի ունի:

ԱՄՆ-ն Չինաստանին մեղադրում է վիրուսի ծագման մասին տեղեկությունները թաքցնելու եւ համաճարակի ծավալների մեջ: Պեկինն իր հերթին ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ «որոշ քաղաքական գործիչներ վիրուսի հետ կապված իրավիճակն օգտագործում են Չինաստանին նշավակելու համար»: Երեքշաբթի Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հայտարարել էր, որ ամերիկյան ղեկավարությունը «հանդես է գալիս հիմնազուրկ հայտարարություններով, որոնց նպատակն է Չինաստանի վարկանիշի սեւացումը», եւ ԱՄՆ-ից պահանջել է դադարել Չինաստանին զրպարտել հանուն սեփական խնդիրների լուծման: