ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 9 քաղաքացիների եւ 3 կազմակերպությունների նկատմամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության տարածած հայտարարության մեջ:
Սեւ ցուցակում են հայտնվել Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահ ուժերի համագործակցության հիմնադրամը, ինչպես նաեւ Թեհրանում գտնվող 2 բանտ: Պատժամիջոցների ցուցակում հայտնված ֆիզիկական անձինք կապ ունեն իրավապահ մարմինների եւ ԻՀՊԿ «Ալ Քուդս» ստորաբաժանման հետ:




























