«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի եւ «Օրանժ Արմենիա» ընկերության միջեւ մայիսի 4-ին համագործակցության հուշագիր կստորագրվի` «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի շրջանակներում:

«Համակարգիչ բոլորի համար» ծրագիրն ուղղված է Հայաստանի տեղեկատվական եւ հեռահաղորդակցության ոլորտների զարգացմանը եւ տեղեկատվական հասարակության կայացմանը, մասնավորապես` հասարակության լայն խավերի շրջանում համակարգիչների տարածման, ինտերնետ հասանելիության ապահովման եւ էլեկտրոնային բովանդակության օգտագործման ծավալների մեծացմանը:

«Համակարգիչ բոլորի համար» ծրագիրն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» Հիմնադրամի կողմից` ՀՀ Կառավարության, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Համաշխարհային Բանկի եւ Կենտրոնական Բանկի աջակցությամբ: