«Կոնվերս բանկում այսօր` մայիսի 3-ին տեղի է ունեցել Նոր Նորք մասնաճյուղի աշխատակիցների եւ հերթապահ ոստիկանի պարգեւատրման արարողությունը:
Ցուցաբերած քաջության եւ բարձր պրոֆեսիոնալիզմի համար, բանկի տնօրինությունը, պատվոգիր եւ դրամական պարգեւ է շնորհել Նոր Նորքի ոստիկանության բաժնին կից պետական պահպանության բաժնի ոստիկան` ավագ սերժանտ Միքայել Հովսեփյանին: Արարաողությանը մասնակցում էր նաեւ ՀՀ ոստիկանության պահպանության վարչության պետ Խաչիկ Ասատրյանը:
Հիշեցնենք, որ մարտի 29-ին բանկի «Նոր Նորքի» մասնաճյուղի աշխատակիցների եւ հերթապահ ոստիկանը կարողացել է վնասազերծել զինված հարձակման միջոցով վերոնշյալ մասնաճյուղը կողոպտելու փորձը` չվտանգելով աշխատակիցների եւ հաճախորդների կյանքը: Հաջորդ օրն իսկ, առավոտից վերականգնվել էր բանկի «Նոր Նորք» մասնաճյուղի աշխատանքը, այն իրականացվում է բնականոն ռիթմով:





























