Վաշինգտոնը երեկ պատժամիջոցներ է սահմանել Իրանի մի քանի քաղաքացիների եւ կազմակերպությունների նկատմամբ: Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին մեկնաբանել է պատժամիջոցները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Անօգուտ, կրկնվող, կույր պատժամիջոցներ ԱՄՆ-ի կողմից Իրանի ներքին գործերի նախարարի եւ այլ պաշտոնյաների նկատմամբ: Այդ պատժամիջոցները ցույց են տալիս ԱՄՆ ռեժիմի թուլությունը, հուսահատությունը»,-ասել է Մուսավին:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ի վերջին պատժամիջոցները ՄԱԿ ԱԽ 2231 բանաձեւի խախտում են: Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է ԱՄՆ-ին կոչ անի պատասխանել նման խախտումներին:

Մուսավին նշել է, որ ԱՄՆ-ի վերջին սահմանափակող միջոցները սահմանվել են նրանց դեմ, ովքեր ապահովում են երկրի անվտանգությունն ու կարգը: