Արցախի Շուշի քաղաքի մշակույթի և երիտասարդության կենտրոնում ընթանում է Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնի ստանձնմանը նվիրված Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հատուկ նիստը:

ԱԺ հատուկ նիստին մասնակցում են Արցախի խորհրդարանի նորընտիր պատգամավորները, կառավարության ներկայացուցիչները, Արցախի նախկին նախագահը:

Հայաստանից ժամանած հյուրերի շարքում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը,  ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: