Միացյալ նահանգները հայտարարել է իր մտադրության մասին՝ դուրս գալու Բաց երկնքի պայմանագրից, որը թույլ է տալիս անզեն օդային դիտորդական թռիչքներ մասնակից-երկրների օդում, հայտարարելով, որ Ռուսաստանը բազմիցս խախտել է գործարքի պայմանները, հայտնում է Reuters-ը։

Վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչները հայտարարել են, որ դուրս գալը պաշտոնապես կիրականացվի 6 ամսից՝ պայմանագրի պայմանների հիման վրա։

Սա ԱՄՆ-ին խոշոր համաշխարհային պայմանագրից հանելու նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի վերջին փորձն է՝ անցյալ տարի Փոքր եւ միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից դուրս գալուց հետո։

Բաց երկնքի պայմանագիրը բազմակողմանի միջազգային փաստաթուղթ է, որը թույլ է տալիս այն ստորագրած երկրների տարածքում անզեն հետախուզական թռչող սարքերի ազատ թռիչքները։ Պայմանագիրը ստորագրվել է 1992թ․ մարտի 24-ին, Հելսինկիում՝ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության 23 անդամ-պետությունների կողմից։ Պայմանագրի նպատակը ռազմական գործողությունների եւ սպառազինությունների վերահսկման ոլորտում գործող պայմանագրերի պահպանման վերահսկման մեխանիզմների կատարելագործման միջոցով պետությունների միջեւ վստահության ամրապնդումն է։ 2017թ․ դրությամբ պայմանագրին մասնակցում էին 34 պետություններ։