ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն նախազգուշացրել է էլեկտրոնային նամակների մասին, որոնք առաջարկում են դիտել մեռած բեն Լադենի լուսանկարը:
ՀԴԲ-ն կոչ է արել չբացել նամակները, քանի որ դրանք կարող են վնասել համակարգիչը, ասված է ՀԴԲ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ:
Բյուրոն նշել է, որ ծրագրի ուղարկումը կարող է լինել գերատեսչության անունից, սակայն այդ դեպքում էլ չարժե բացել նամակները:





























