ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Ստեփանակերտ ժամանած «Հարավային քաղաքներում կանաչ տնկիների ձեւավորման խնդիրը» միջազգային խորհրդաժողովի մասնակիցների խմբին՝ Ռուսաստանի ակադեմիայի բնական գիտությունների ակադեմիկոս Կառլեն Քոչարյանի գլխավորությամբ։
Ինչպես NEWS.am-ին հայտնել են ԼՂՀ նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչությունից, Ռուսաստանի, Բելառուսի ու Հայաստանի ներկայացուցիչների հետ հանդիպմանը պետության ղեկավարը կարեւորություն է տվել Ստեփանակերտում նման միջոցառումների անցկացմանը՝ նշելով, որ Արցախում մեծ նշանակություն են տալիս ինչպես ծառաբանության զարգացմանն ու հիմնարար կիրառմանը, այնպես էլ այդ ոլորտում տարբեր պետությունների հետ գործնական կապերի հաստատմանն ու անխզելի խորացմանը։
Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ փոխվարչապետ Սպարտակ Թեւոսյանը, քաղաքապետ Վազգեն Միքայելյանը, Ռուսաստանի Դաշնությունում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, պաշտոնատար այլ անձինք։



























