Ամերիկացի աստղագետները ներկայացրել են Տիեզերքի ամենախոշոր եւ մանրակրկիտ եռաչափ քարտեզը, գրում է The Daily Mail թերթը։ Այդ քարտեզը տիեզերական օբյեկտները պատկերում է այնպիսին, ինչպիսին դրանք եղել են 11 մլրդ տարի առաջ։ Այդ շրջանում գալակտիկաները գտնվել են կազմավորման փուլում։
Քարտեզը կազմել են SDSS-ի (Sloan Digital Sky Survey) աշխատակիցները։





























