Ռուսաստանը դեմ է Կասպից ծովի ազգային  հատվածների բաժանմանը, մայիսի 4-ին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Սերգեյ Իվանովը։

«Ռուսաստանը կարծել եւ հիմա էլ կարծում է, որ Կասպից ծովը ունիկալ ներմայրցամաքային ջրային ավազան է եւ դեմ է այն հատվածների բաժանելուն»,-ասել է փոխվարչապետը։

Բացի այդ, Իվանովի խոսքով,Կասպից ծովի առանձին ռեսուրսներ հնարավոր չէ կիսել:

Կասպից ծովի բաժանումը երկար ժամանակ եւ մինչ օրս չկարգավորված տարաձայնությունների առիթ է հանդիսանում՝ պայմանավորված նավթի եւ գազի պաշարների, ինչպես նաեւ կենսաբանական ռեսուրսները չկիսած լինելու հանգամանքով։ Բանակցություններին մասնակցում է 5 պետություն՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Թուրքմենստանը, Իրանը եւ Ադրբեջանը։