ԱՄՆ-ին պատկանող Հավայան կղզիների ափերին արձանագրվել է երկու պտտահողմ:
Այդ հետաքրքիր բնության երեւույթը առաջանում է ջրի մակերեսին սառը եւ տաք օդային զանգվածների բախման հետեւանքով, սառը քամին փոխազդում է դեպի վեր բարձրացող տաք օդի հետ: Այս մասին հաղորդել է NEWSru.com-ն` վկայակոչելով Daily Telegraph-ին:
Ջրի սյունը մառախուղի հետ ձգվում է ջրի մակերեսից մինչեւ ամպեր:
Ջրի բարձրությունը կարող է հասնել 30սմ-ից մինչեւ 2 կմ, իսկ լայնությունը`մի քանի հարյուր մետրի: Ջրի արագությունը կարող է հասնել 120 կմ/ժ, ինչը պահպանվում է 5-10 րոպե, իսկ երբեմն`մինչեւ մեկ ժամ:
Նշենք, որ Հավայան համարվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայրենիք:





























