«Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամը մեծ դեր է կատարում Հայաստանի տնտեսության զարգացման գործում: Այս մասին այսօր` մայիսի 4-ին հայտարարել է Գարեգին Բ-ն` Էջմիածնում ընդունելով «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Դանիել Յոհաննեսին` ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի ուղեկցությամբ:

Մայր Աթոռից  NEWS.am-ին հայտնում են, որ Գարեգին Բ-ն վստահություն է հայտնել, որ Հայաստանը կհաղթահարի իր առջեւ ծառացած դժվարություններն ու խնդիրները` դրանում մեծապես կարեւորելով հոգեւոր արժեքների վերականգնումը:  

Դանիել Յոհաննեսն իր հերթին ներկայացրել է ՀՄՀ-Հայաստան ծրագրի իրականացման ընթացքի դիտարկման արդյունքները:

Զրույցի ընթացքում, ի պատասխան հյուրի հարցումների, Գարեգին Բ-ն ներկայացրել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի առաքելությունը, անդրադարձել Հայոց Եկեղեցու առջեւ ծառացած մարտահրավերներին եւ դրանց հաղթահարման ուղիներին: