Ռուսաստանի դատական պրիստավների դաշնային ծառայության պատվիրակությունը` ՌԴ գլխավոր դատական պրիստավ Արթուր Պարֆենչիկովի գլխավորությամբ այցելել է Հայաստան եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի հետ:
Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել դատական պրիստավների դժվարին ծառայությանը, որը կոչված է հաստատելու եւ իրագործելու արդարադատությունը եւ իրավունքի պաշտպանությունը:
Հանդիպումից հետո պատվիրակությունն այցելել է Մայր Աթոռի թանգարան, ծանոթացել հայ ժողովրդի հոգեւոր եւ մշակութային գանձերին:





























