Հայաստանում մարտին արտադրվել է 43 մլն հատ ձու, որը նախորդ տարվա մարտի համեմատ պակաս է 32 տոկոսով։ Այդ մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը։ Պատահական չէ, որ այս տարվա առաջին եռամսյակում ներկրվել է 630 հազ. ձու, այնինչ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ձու չէր ներկրվել։
Նշենք, որ 1 շնչի հաշվով հանրապետությունում սպառվում է ամսական 13-14 հատ ձու։ Սա նշանակում է, որ ձվի ամսական պահանջարկը տատանվում է 40-45 մլն հատի սահմաններում։ Հետեւաբար՝ ձվի արտադրության ներկայիս սահմանաքանակներում դեֆիցիտի խնդիր չի առաջանա:




























