Հայաստանի նախագահի նստավայրի բակից ապամոնտաժված Տիգրան Մեծի եւ Նոյ Նահապետի արձանները կտեղադրվեն նախագահի աշխատակազմին հարող տարածքի մեկ այլ հատվածում: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արսեն Արզումանյանը` մեկնաբանելով արձանների տեղահանման շուրջ շշուկները:
«Հայաստանի նախագահի աշխատակազմին հարող տարածքում իրականացվում են բարեկարգման աշխատանքներ եւ մասնագետների խորհրդով արձանները կտեղադրվեն նախագահի աշխատակազմին հարող տարածքի մեկ այլ հատվածում: Այդ առիթով հնչող տարաբնույթ մեկնաբանությունները պարզապես անհեթեթ են»,- նշել է Արզումանյանը:





























