Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր` մայիսի 4-ին այցելել է Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հիվանդանոց եւ մեկ ժամ տեւողությամբ տեսակցություն ունեցել քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀԱԿ-ից:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ վաղը Լեւոն Տեր-Պետրոսյանը կայցելի նաեւ քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի վերջին հանրահավաքում ՀԱԿ-ի առաջնորդը վստահություն էր հայտնել, որ մինչեւ հաջորդ` մայիսի 31-ի հանրահավաքը ազատ արձակված կլինեն Սասուն Միքայելյանը եւ Նիկոլ Փաշինյանը, ովքեր Ազատության հրապարակում կողջունեն ժողովրդին:





























