«Եվրատեսիլ-2011» երգի մրցույթում ռուս կատարող Ալեքսեյ Վորոբյովի հաղթանակին հավատում է հայրենակիցների 6 տոկոսը միայն, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Հարցվածների մեծ մասը (45 տոկոս) կարծում է, որ Վորոբյովը չի հաղթի, բայց կկարողանա հայտնվել առաջին տասնյակում, այն էլ շնորհիվ նախկին ԽՍՀՄ երկրների ընտրողների»:

Հարցվածների 28 տոկոսը կարծում է, որ նա անգամ առաջին տասնյակում չի հայտնվի: «Տղան լավն է, բայց ձայն ու տաղանդ չունի»,- նշել են նրանք:

Նշենք, որ «Եվրատեսիլ-2011» մրցույթն անցնելու է մայիսի 10-ից 14-ը:

Այս տարի Ռուսաստանը ներկաայցնելու Ալեքսեյ Վորոբյովը Get You երգով, իսկ Հայաստանը` Էմմին «Boom-boom» երգով: